Իրանի իններորդ նախագահ է ընտրվել բարենորոգիչ Մասուդ Փեզեշքիանը՝ հայտնում է Irantoday-ը։ Նա հավաքել է ավելի քան 16,3 միլիոն ձայն, իսկ նրա մրցակից, պահպանողական Սաիդ Ջալիլին՝ 13,5 միլիոն ձայն։               
 

Բռունցքվելու ամենաճակատագրական ժամն է եկել

Բռունցքվելու ամենաճակատագրական ժամն է եկել
11.05.2024 | 21:45

Այսօր հերթական անգամ մեր հողի ու արյան ոխերիմ թշնամին, մեր գոյության գլխավոր սպառնալիքը հոխորտանք է թափել իր նեռային մտքից Հայաստանի ու հայի հանդեպ, հատուկ շեշտելով, որ կանի իր ցանկացածը, եթե պարզի, որ ֆրանսիացիները հայերին մահաբեր զենք են տալիս, և որ հայերը չպիտի փորձեն մտածել վրեժի կամ ռևանշիզմի հասնելու մասին։

Եղեռնագործ բորենին, արյունոտ շուրթերը ինքնագոհ լիզելով, իր տգետ ամբոխին հաճոյանալու համար ասում է, թե ամեն ինչ՝ սահմանազատում, հաշտություն, խաղաղություն և այլն, պետք է լինի միայն իր թելադրած պայմաններով։

Իր թելադրած պայմաններն էլ վերջնարդյունքում թելադրում են Հայաստանի ու հայի բնաջնջումը, ինչի մասին բազմիցս հայտարարել է բարձրաձայն ու իր նպատակին հասել Արցախի հայաթափմամբ ու կործանմամբ։

Նա դողում ու սոսկում էր Արցախից ու ավելի քան դողում է Հայաստանի գոյությունից, որի մեջ բնակվում ու տառապում են իր իսկ վայրագության պատճառով հայրենազրկված արցախցիները։

Նա կհատուցի իր բոլոր չարիքների դիմաց։ Նա վախենում է և այն իրողությունից, որ Հայաստանում սկսված դժգոհության պոռթկումն այդպես էլ չի վերածվում եղբայրասպան արյունահեղ պատերազմի։

Կլինի ֆրանսիական, ամերիկյան, թե հայկական մահաբեր զենքերով, մեկ է, հայը մի օր պիտի իր տեղը հաստատի այս տաքուկ արեւի տակ` պաշտպանելով իր գոյության իրավունքը։

Հայը հային չի կարող թշնամի լինել, Բորենին պարզ ասում է, թե ով է հայի թշնամին, ու նա հային չի զանազանում իրարից՝ սպանելու անհագ մոլուցքի մեջ, քանզի նրա համար գոյություն չունի աըցախահայ, շիրակահայ, հեղափոխական կամ հակահեղափոխական հայ, արևմտամետ կամ ռուսամետ հայ։ Նրա ուղեղում բոլորս միասին ոչնչանալու ազգ ենք։

Ծանրագույն կորուստների կսկիծի մեջ այժմ բռունցքվելու ամենաճակատագրական ժամն է եկել։

Թշնամու երախը բացված է ուղիղ մեր գլխավերևում, որ կլանի բոլորիս։

Խոսրով Խլղաթյան

Դիտվել է՝ 1194

Մեկնաբանություններ